Արգենտինացի երկու հասարակական գործիչներ կարժանանան «Խրիմյան Հայրիկ» մրցանակին

ՀՅԴ Հայ դատի Լատինական Ամերիկայի նախաձեռնությամբ օգոստոսի 24-­ի երեկոյան Խրիմյան քոլեջում կկայանա ամենամյա «Խրիմյան Հայրիկ» մրցանակի հանձնման արարողությունը:

«Արմենպրես»-­ի հետ զրույցում Արգենտինայի հայ համայնքից տեղեկացրին, որ մրցանակն այս տարի կտրվի միանգամից երկու գործչի` Լեոնարդո Դեսպուտիին եւ Լեւոն Արսլանյանին:

Մրցանակը տրվում է այն հասարակական­քաղաքական գործիչներին, մտավորականներին, ովքեր իրենց ներդրումն են ունենում ժողովրդավար եւ իրավահավասար հասարակություն ունենալու գործում:

Scroll Up