Արգենտինացի երկու հասարակական գործիչներ կարժանանան «Խրիմյան Հայրիկ» մրցանակին

ՀՅԴ Հայ դատի Լատինական Ամերիկայի նախաձեռնությամբ օգոստոսի 24-ի երեկոյան Խրիմյան քոլեջում կկայանա ամենամյա «Խրիմյան Հայրիկ» մրցանակի հանձնման արարողությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արգենտինայի հայ համայնքից տեղեկացրին, որ մրցանակն այս տարի կտրվի միանգամից երկու գործչի` Լեոնարդո Դեսպուտիին եւ Լեւոն Արսլանյանին:
Մրցանակը տրվում է այն հասարակականքաղաքական գործիչներին, մտավորականներին, ովքեր իրենց ներդրումն են ունենում ժողովրդավար եւ իրավահավասար հասարակություն ունենալու գործում: