ԼՂՀ Նախագահն արժեւորել է բարոնուհի Քերոլայն Քոքսի պարբերական այցերն Արցախ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/Qerolayn.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 20-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ , Նախագահ Սահակյանն արժեւորել է բարոնուհու կողմից պարբերաբար Արցախ կատարվող այցերը, պատվիրակության կազմի շարունակական ընդլայնումը՝ այն համարելով կարեւոր Արցախը ճանաչելու եւ մեր երկրի ու ժողովրդի հետ բարեկամական կապերն ամրապնդելու տեսանկյուններից: