Սիրիացի փախստականը Դեր Զորից Հունաստան փչովի նավակով է հասել.լուսանկար
Tert.am կայքը տեղեկացնում է, որ սիրիացի փախստականների լուսանկարը մեծ արձագանք է գտել համացանցում, օգտատերերը սկսել են տարածել լուսանկարը՝ ներգաղթյալների նկատմամբ մարդկանց վերաբերմունքին հակադարձելու համար: Այս մասին գրում է The Independent-ը։
New York Times-ի համար արված լուսանկարիչ Դանիել Էթերի լուսանկարը պատկերում է Դեր Զորից սիրիացի փախստականի՝ իր որդու և դստեր հետ, օգոստոսի 15-ին Հունաստանի Կոս կղզի ժամանելուց հետո։
Նա իր ընտանիքի հետ ճանապարհ է ընկել թեթև փչովի նավակով՝ մոտ 15 այլ մարդկանց հետ։
Խոսելով Spiegel Online-ի հետ՝ Էթերը պատմել է, որ ավելի քան երկու ժամ ծովում լինելուց հետո ջուրը լցվել է նավի մեջ, և ափ հասնելիս փախստականներն ամբողջովին թրջված են եղել։ Նրանք այդ պահին չափազանց էմոցիոնալ վիճակում են եղել՝ հաշվի առնելով ապահով տեղ հասնելու ուրախությունը, ընտանիքի հանդեպ սերը և տեղի ունեցած դեպքերի վիշտը:
ՄԱԿ-ի զեկույցների համաձայն՝ Հունաստան ժամանող ներգաղթյալների թիվը կտրուկ աճում է, այս տարի այն արդեն հատել է 160 000-ը:
Այնուամենայնիվ, հաճախ թվերը չեն փոխանցում մարդկային ողբերգության ողջ խորությունը, ինչը, սակայն, անում է այս մեկ լուսանկարը: