Ղազախստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղրղզստանը թյուրքալեզու հեռուստաալիք կհիմնեն
«Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի» (ԹԵՀԽ) անդամ երկրներ Ղազախստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղրղզստանը տեղեկատվական բնույթի միասնական թյուրքալեզու հեռուստաալիք կհիմնեն:
Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության` տեղեկացնում է ermenihaber.am-ը, այս թեմայով նախնական արձանագրություն է ստորագրվել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած ԹԵՀԽ նիստում:
Հեռուստաալիքի միջոցով նախատեսվում է թյուրքալեզու երկրների լրատվական գործակալությունների, թերթերի, հեռուստաալիքների ու ռադիոկայանների համար համագործակցության հարթակ ստեղծել:
Աղբյուրը ավելացնում է նաև, որ մեդիադաշտում համագործակցելու և ընդհանուր հեռուստաալիք հիմնելու գաղափարն ու առաջարկությունը պատկանում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: