CNN-­ն անդրադարձել է հայկական Լիճք գյուղի առօրյային. լուսանկարներ

Սևանա լճի հարավ­ արևմտյան մասում՝ գողտրիկ լեռներով շրջապատված Լիճք գյուղում տարվա 8-­9 ամիսներին գյուղում իշխում են կանայք: Նրանք ամրակազմ, հաստատակամ կանայք են, ովքեր խիզախորեն հոգ են տանում ոչ միայն իրենց ընտանիքների, այլև ամբողջ գյուղի մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-­ը, նման կերպ է սկսել Լիճք գյուղին նվիրված խմբագրականը CNN­-ը:

Հայկական Լիճքում շատ աշխատասեր կանայք կան, սակայն այստեղ չես գտնի շատ տղամարդկանց: Այս կանանց ամուսինները նրանցից գտնվում են հազարավոր մղոններ հեռու` հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում: Հայաստանի տնտեսության խնդիրների պատճառով աշխատանքային տարիքի տղամարդկանց մի ստվար հատվածը մեկնել է արտերկիր` շինարարության վրա աշխատելու համար: Աշխատանքի հիմնական բեռն այս պայմաններում մնում է կանանց ուսերին:

«Ամեն ինչ արվում է կոլեկտիվ ջանքերով` հողի աշխատանքից մինչև անասուններ պահելը և լավաշ թխելը»,­ գրում է CNN­-ը: Ձմռան ամիսներին, երբ երկար բացակայությունից հետո վերադառնում են տղամարդիկ, գյուղի բնակիչների համար իրական տոն է սկսվում. կյանքը լցվում է հարսանիքներով, ծնունդներով և խնջույքներով: Ֆոտոլրագրող Ջուլիեն Փեբրելը, իմանալով Լիճքի մասին, երկու շաբաթ բնակվել է այնտեղ` լուսանկարելով ու փաստագրելով գյուղացիների կյանքը:

08 07 06 05 04 03 02

Scroll Up