Անուշ Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
51 կգ քաշային աշխարհրhի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը hաղթանակով է մեկնարկել Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ` հայ մարզուհին 3:0 հաշվով վստահ հաղթնակ է տոնել Մոլդովան ներկայացնող Եկատերինա Կարպի նկատմամբ և դուրս է եկել 1/4 եզրափակիչ: Վաղը ՝ 1/4 եզրափակչում Անուշ Գրիգորյանը կմրցի հունգարուհի Ալեխանդրա Վիգլասի հետ, ով 1/8 եզրափակչում առավելության է հասել թուրք Նազեմի Տատարի նկատմամբ:
Ցավոք, Եվրոպայի առաջնությունում հանդես եկող հայաստանցի մյուս մարզուհին՝ 60 կգ քաշային Անի Հովսեփյանը, զիջել է իր մրցակցին և դուրս մնացել հետագա պայքարից: