Թուրք մտավորականները այցելել են Ծիծեռնակաբերդ. Եղել են նաև Ցեղասպանության թանգարանում
Հելսինկի ամառային դպրոցի ավելի քան 50 անդամ՝ թուրք մտավորականներ, դասախոսներ, ուսանողներ, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային վերլուծաբան Ալին Օզինյանի ուղեկցությամբ օգոստոսի 15-ին այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան: Պատվիրակության անդամներին Ցեղասպանության պատմության հետ ծանոթացրել է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, գրում է panarmenian.net-ը:
Պատվիրակության անդամները եղել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, ծանոթացել օրերս բացված «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրության հետ:
Պատվիրակությունը եղել է նաև Ցեղասպանության հուշահամալիրում, ծաղիկներ դրել և հարգել անմեղ զոհերի հիշատակը: Հանդիպման վերջում Հելսինկյան անսամբլեայի կազմակերպիչներն առանձին քննարկում ունեցան Դեմոյանի հետ:
2015-ի ապրիլից թանգարան են այցելել ավելի քան 300 Թուրքիայի քաղաքացի: