Վարչապետն ընդունել է ՌԴ-ից ժամանած մի խումբ ներդրողների
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/RD-nerdroxner.jpg)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մի խումբ գործարարների: Վարչապետը ողջունել է նրանց այցը ՀՀ և նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել տարբեր ոլորտներում նրանց կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքներին:
Ինչպես հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մեր երկրում մի քանի խոշոր ծրագրերում ներդրումներ իրականացնելու հնարավորությունը:
Գործարարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության և աջակցություն ցուցաբարելու պատրաստակամության համար: