Արծրուն Հովհաննիսյան. Սահմանային իրավիճակը հիմա համեմատաբար հանգիստ է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/ԱՐծրուն-Հովհաննիսյան.jpg)
Նախօրեին հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպան ռեժիմը՝ կրակելով նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:
Aysor.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը նշեց, որ հիմա կրակոցները հիմնականում միջդիրքային են:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ իրավիճակը համեմատաբար հանդարտ է:
«Նախօրեին եղել են կրակոցներ, բայց հիմա իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- ասաց նա:
Նշենք, որ վերջին օրերին հակառակորդը սրում է սահմանային իրավիճակն ինչպես Տվուշի, այնպես էլ՝ սահմանի արցախյան հատվածում:
Այստեղ կիրառվում են նաև 60, 82 և 120 մմ ականանետեր: