100 օր «Քամփ Արմեն»-ում (լուսանկարներ)

Լրանում է Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական մանկատանը պատկանող ճամբարի՝ «Քամփ Արմեն»-ի ապամոնտաժման դեմ պայքարի 100-րդ օրը, գրում է ermenihaber.am-ը: Անցած 100 օրերի ընթացքում ճամբարում հերթապահող երիտասարդները հազարավոր մարդկանց աջակցությունն են ստացել, որոնց հյուրընկալել են հենց ճամբարում: «Քամփ Արմեն»-ում հերթապահել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնց թվում եղել են պատգամավորներ, գիտնականներ,  արվեստագետներ և լրագրողներ: «Ակոս» շաբաթաթերթը լուսանկարներով ներկայացրել է 100-օրյա պայքարի պատմությունը:

Մայիսի 6-ին ճամբարի սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը Թուրզլայի քաղաքապետարանից ապամոնտaաժելու մասին որոշումը ստանալուց հետո սկսում է ապամոնտաժումը, սակայն հասարակական ճնշման ներքո ստիպված է լինում դադարեցնել այն: Ճամբարի ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով «Քամփ Արմեն»-ում հերթապահություն է սկսվում: Ճամբարում սկսում են պարբերաբար միջոցառումներ կազմակերպվել: Առաջին միջոցառումը Անի Բալըքչըի (Թուրքիայում սպանված ազգությամբ հայ զինվոր Սևակ Բալըքչըի մայրը) և «Ակոսի» հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի՝ Ռաքել Դինքի  հայոց լեզվի դասն էր, այնուհետև «Ոմանք» խմբի  համերգը, որի ժամանակ ճամբարում տարիների անց նորից հայկական երգեր հնչեցին: Ապա համերգով հանդես եկավ «Քարդեշ թյուրքյուլեր» խումբը, հերթապահությունն իրականացնող երիտասարդներին հյուրընկալվեց ուդի հայտնի վարպետ Երվանդը և այլ բազմաթիվ հյուրեր Թուրքիայի տարբեր վայրերից: Այդ 100 օրերի ընթացքում ճամբարում բազմաթիվ միջոցառումներ իրականացվեցին,  կազմակերպեց քայլերթ Ստամբուլի Իսթիքլալ հետիոտնային պողոտայում:

Scroll Up