Նյու Մեքսիկոյի օրենսդիրներին կներկայացվի ԼՂ հակամարտության հիմնախնդիրը

ՀՅԴ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նախաձեռնել է Նյու Մեքսիկո նահանգի օրենսդիրների հետ հանդիպումներ կազմակերպել՝ ներկայացնելու Հայոց ցեղասպանության եւ ԼՂ հակամարտության հիմնախնդիրները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը՝ վկայակոչելով Hairenikweekly­-ն, օգոստոսի 11­-12-­ին ծրագրված հանդիպումների ժամանակ կլինեն թե՛ հանրային քննարկումներ, թե՛ ուսուցողական միջոցառումներ, որոնց միջոցով հանձախմբի անդամները նպատակ ունեն հակադարձելու վերջին շրջանում նահանգում Ադրբեջանի եւ Թուրքիայի քարոզչական գործողություններին:

Նյու Մեքսիկոյի Հայ դատի հանձնախմբի համանախագահ Քեն Քլերեանն ասել է, որ նման միջոցառումները նպատակ ունեն ոչ միայն հակազդելու, այլեւ նահանգի օրենսդիրներին ճշմարիտ տեղեկություն հաղորդելու տարածաշրջանի, հայ­թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման վերջին զարգացումների մասին:

Scroll Up