Համահայկական խաղեր. Մոսկվան վստահ հաղթանակ է տոնել Լոս Անջելեսի նկատմամբ

Երեւանում այս օրերին ընթանում են Համահայկական 6-րդ խաղերը:

Խմբային փուլում կայացել է կենտրոնական հանդիպումներից մեկը, որում Մոսկվան մրցել է Լոս Անջելեսի հետ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի Ֆեյսբուքյան էջից:

Մոսկվան, որտեղ հանդես են գալիս Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականի մի շարք խաղացողներ, 94:66 հաշվով առավելության է հասել Լոս Անջելեսի նկատմամբ՝ տոնելով իր երկրորդ անընդմեջ հաղթանակը:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսը Համահայկական խաղերի գործող չեմպիոնն է:

Scroll Up