Թուրքական «Sabah» թերթը փորձել է աղավաղել Զորավար Անդրանիկի կերպարը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/Անդրանիի-Զորավար-300x225.jpg)
Թուրքական «Sabah» իշխանամետ թերթի կայքն իր ավանդական հակահայկական քարոզչության շրջանակներում այս անգամ էլ անդրադարձել է Զորավար Անդրանիկի կերպարին, գրում է ermenihaber.am-ը:
Կայքը զորավարի նկարներին զուգահեռ տեղադրված տեքստերում նշում է, որ Անդրանիկ Օզանյանը եղել հայ պարտիզանների առաջնորդն ու ռուսական բանակի կազմում հայ կամավորականների զորամիավորումների հրամանատարը:
Այնուհետև անցնում է զորավարի կերպարի սևացմանը` նրան մեղադրելով Օսմանյան կայսրության մեջքից հարվածելու, խաղաղ բնակչության ջարդեր իրականացնելու մեջ:
Ստորև ներկայացնում ենք նաև Sabah-ի հրապարակած լուսանկարները.