Հայաստանի մշակույթի օրեր Չինաստանում

Հուլիսի 21-ից 26-ը Չինաստանի մի շարք քաղաքներում անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրեր:

Չինաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված միջոցառման շրջանակներում հուլիսի 22-ին Պեկինի թանգարանի («The Chinese Museum of Women and Children») հայկական մոտիվներով ձևավորված ցուցասրահում բացվեց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու հայկական տարազների հավաքածուի ցուցահանդեսը, ինչպես նաև տեղի ունեցավ հայ վարպետների արվեստի գործերի ցուցադրություն:

Նույն օրը Պեկինի «Tianqiao Theatre»-ում կայացավ Հայաստանի մշակութային օրերի բացման պաշտոնական արարողությունը: Բացման խոսքով հանդես եկան Հայաստանի և Չինաստանի մշակույթի նախարարներ Հասմիկ Պողոսյանը և Լուո Շուկանը: Արարողությանը մասնակցեց Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Երաժշտական հատվածում հանդես եկան «Բերդ» պարային համույթն ու «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո–ջազ խումբը՝ կատարելով հայկական ազգային երաժշտություն: Համերգին ներկա գտնվեցին մի շարք բարձրաստիճան հյուրեր, դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, լրագրողներ, ինչպես նաև հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ:

Պեկին կատարած այցի շրջանակներում կայացավ ՀՀ և ՉԺՀ մշակույթի նախարարների հանդիպումը: Քննարկվեցին երկկողմ մշակութային համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցեր, նախանշվեցին առաջիկայում իրականացվելիք համատեղ ծրագրերը: Նախարար Պողոսյանն իր գործընկերոջը հրավիրեց Հայաստան՝ մասնակցելու Հայաստանում կայանալիք Չինաստանի մշակույթի օրերի բացման արարողությանը. հրավերն ընդունվեց ՉԺՀ մշակույթի նախարարի կողմից:

11822522_10200753209908087_4049697110480629381_n 11822662_10200753209828085_6811462310520463018_n

Scroll Up