Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առթիվ կվերանորոգեն հուշահամալիրը

Հայաստանում կվերանորոգեն Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշահամալիրը: Համապատասխան որոշումը կառավարությունը կայացրել է այսօր՝ հուլիսի 23-ին կայացած իր նիստում: Վերոնորոգման աշխատանքները կհամակարգի պաշտպանության նախարարությունը: Այդ նպատակով այս տարի կհատկացվի 35 մլն դրամ:

Հուշահամալիրի հետ միասին կվերանորոգվի նաեւ մուսալեռցիների հերոսամարտի ազգագրության թանգարանը:

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առթիվ սեպտեմբերին մի շարք մշակութային միջոցառումներ են նախատեսված:

Մուսալեռցիների ինքնապաշտպանությունը տեղի է ունեցել 1915 թվականին, երբ Մուսա լեռան շրջակայքի մի քանի հայկական գյուղերի բնակչությունը հրաժարվել է ենթարկվել հայերի տեղահանման  վերաբերյալ որոշմանը եւ 53 օր, առանց դրսի որեւէ օգնության, ինքնապաշտպանություն կազմակերպել օսմանյան կանոնավոր զորքերի դեմ: Ի վերջո, մուսալեռցիներին օգնության են հասել ֆրանսիական նավերը, որոնք նրանց տեղափոխել են Եգիպտոս:

Scroll Up