Մարսելում Կոմիտասին նվիրված գիտաժողով կկայանա
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/vardapeti_ezaki_lowsankarnerits_e_ortegh_na_zhptowm_e._aysor_komitasi_145-amyakn_e.jpg)
S’art ասոցիացիայի նախաձեռնությամբ Մարսելում կկայանա գիտաժողով՝ նվիրված Կոմիտասին:
Արցախպրեսը գրում է, որ Nouvelles d’Armenie-ի փոխանցմամբ՝ «Հայր Կոմիտասի կյանքն ու ստեղծագործական ուղին» խորագրով գիտաժողովը կկայանա հուլիսի 16-ին, որի ընթացքում կներկայացվի Կոմիտասի գործունեությունը, նրա կյանքը, Հայոց ցեղասպանության դրվագներն ու Ֆրանսիայում անցկացրած օրերը:
Գիտաժողովին կհաջորդի համերգ, որի ժամանակ կհնչեն արդեն Կոմիտասի ստեղծագործությունները: