Կարինում հայամետ կուսակցության օգտին քվեարկելու պատճառով ջրազրկել են մի ամբողջ թաղամաս
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Կարինի (Էրզրում) թաղամասերից մեկը ջրազրկվել է այն բանից հետո, երբ բնակիչները խորհրդարանական ընտրություններում քվեարկել են հայամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին:
yerkir.am-ը գրում է, որ ըստ Demokrathaber-ի՝ ընտրություններից անմիջապես հետո Կարինի քաղաքապետարանը դադարեցրել է ջրի մատակարարումը թաղամասին: Բնակիչները ստիպված են կիլոմետրեր անցնել՝ ջուր կրելու համար: