Քնեսեթը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական պարտավորություն ունի

Քնեսեթը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական պարտավորություն ունի, այսօր, Իսրայելի խորհրդարանի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի նիստում հայտարարել է Քնեսետի խոսնակ Յուլի Էգելշթեյնը։

«Ես այցել եմ հայկական հուշարձաններից մեկը եւ դժվար է անտեսել այն, ինչ տեսել եմ այնտեղ, ասել է Էդլը։ Ես ակնկալում եմ, որ ես եւ Քնեսետը պատշաճ կերպով կվարվենք, որպեսզի ընդունենք ժողովրդավարական պետության հարիր բարոյական չափանիշերին համապատասխանող որոշումներ»,- armradio.am-ի փոխանցմամբ՝ ասել է Յուլի Էգելշթեյնը։

Քնեսետի նախագահը բացատրել է, որ շատ կառավարություններ չեն ճանաչում այդ ողբերգությունը, չնայած դրանց խորհրդարաններն այն ճանաչում են։ «Ես կփորձեմ առաջ տանել հարցը եւ հուսով եմ, որ Քնեսետի անդամները գիտեն ճշմարտության պահին քվեարկելու ճիշտ ձեւը»,- ասել է նա։

Scroll Up