Գերման Ստերլիգովն Արցախում որպես զբոսաշրջիկ է գրանցվել
Արցախի իշխանությունները հաստատել են ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի այցը Լեռնային Ղարաբաղ:
«Գերման Ստերլիգովը ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական բաժնում որպես զբոսաշրջիկ է գրանցվել»,-NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել է Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործարար, հայտնի ֆերմեր, իսկ նախկինում «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը որդիների հետ իր հայտնի Սլոբոդայում վաճառել է ամբողջ գույքն ու Ռուսաստանից տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ:
Նրա օգնական Պոլինա Սիրոտան հաստատել է, որ ֆերմերը հուլիսի 4-ին մեկնել է Լեռնային Ղարաբաղ: «Նա մեկնել է Արցախ, երբ կվերադառնա՝ հայտնի չէ: Ստերլիգովին մեկնել ստիպել են լուրջ հանգամանքները: Դրանք բանդիտներ չեն, ո՛չ: Դա ավելի բարձր մակարդակ է»,- ասել է նա: