ԼՂՀ այցելած երգչուհի Լյուբով Կազարնովսկայան՝ Ադրբեջանի սեւ ցուցակում

Լեռնային Ղարաբաղ այցելած ռուսական օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցուցակում:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝  գրում է Արցախպրեսը, այս մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիեւը:

Օպերային երգչուհի, մանկավարժ Կազարնովսկայան այցելել էր Ստեփանակերտ, վարպետության դաս անցկացրել տեղի երաժշտական քոլեջում: Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ, սա երգչուհու առաջին այցը չէ Արցախ:

Օտարերկրացիների սեւ ցուցակում, որոնց մուտքն Ադրբեջան արգելվում է, ընդգրկվում են այն անձիք, որոնք առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցնելու այցելում են տարածքներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ, որոնք, ինչպես Բաքուն է համարում, օկուպացվել են Հայաստանի կողմից:

Ադրբեջանական ԱԳՆ-ն այդ ցուցակը հրապարակեց 2013 թվականին, որում, ընդհանուր առմամբ, ավելի քան 300 մարդ կա:

 

Scroll Up