Օգոստոսի 14-ին Ջիվան Գասպարյանը համերգ կտա Մոսկվայում

Հայ լեգենդար երաժիշտ Ջիվան Գասպարյանը օգոստոսի 14-ին Մոսկվայում հանդես կգա միակ համերգով։ Համերգը կկայանա ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի Կանաչ դահլիճում։ Դուդուկով համերգը կկայանա բաց երկնքի տակ, գրում է News.am-ը:
«Գասպարյանի դուդուկը արդեն չի կարելի համարել պարզապես «Հայաստանի ժողովրդական երաժշտությունը»։ Նրա ավանդը հայկական ժողովրդական երաժշտության տարածման գործում դժվար թե համանմանը ունենա, եւ այդ է պատճառը, որ նրա կոչումներին հաճախ ավելացնում են «իր ազգի երաժշտական ժառանգության պահապան» տիտղոսը»,- ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին նախագծի պրոդյուսեր Ալեքսեյ Կոզակը։