Կարսի ազգայնամոլ քաղաքապետին զայրացրել է Համասյանի համերգը

Կարսի քաղաքապետ Մուրթազ Քարաչանթան հայտարարություն է արել Անիում Տիգրան Համասյանի «Լույս ի լուսո»  խորագրով համերգի հետ կապված, հայտնում է ermenihaber.am-ը:

Ինչպես հայտնում է թուրքական «gazetekars» լրատվական կայքը քաղաքապետը հայտարարության մեջ նշվել է, որ անչափ վիրավորված է: Քաղաքապետին վիրավորել է, որ ԶԼՄ-ներում Անին հիշատակվել է Անիի ավերակներ անունով: Ըստ քաղաքապետի՝ մամուլը Անին ավերակ որակելով կարող է ազդել զբոսաշրջիկների այցելության աճի վրա:

Քարաչանթան մի քանի ամիս առաջ Կարսի ամրոցում հայկական դրոշ պարզելու և Համասյանի համերգի մեջ կապ է տեսնում:  «Ոմանք Կարսի բերդի վրա հայկական դրոշ կպարզեն, իսկ դրան ի պատասխան կասվի՝ ինչ կա որ զբոսաշրջիկներ են թող պարզեն: Մեկն էլ կգա երեկվա պես համերգ կտա, կասեն, թե ինչ կա որ դաշնամուր է նվագում: Լավ, այդ դեպքում մի հարց տամ ձեզ, դե որ  արվեստը  համաշխարհային երևույթ է, արվեստը արվեստի համար է,  այդ դեպքում ինչո՞ւ էին քահանայի հագուստով համերգ տալիս»,- նշված է քաղաքապետի հայտարարության մեջ:

Քարաչանթան վերջում հավել է, որ  իրենք, որևէ մեկի հետ խնդիր չունեն, և թող ոչ ոք էլ իրենց հետ խնդիրներ չունենա:

Scroll Up