ՄԻԵԴ-­ում Հայաստանի դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը: «Արմենպրես»-­ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:

«Քիչ առաջ հայտարարվեցին ՄԻԵԴ դատարանի դատավորի ընտրության արդյունքները: Ձայների բացարձակ մեծամասնությամբ դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը»,­ գրել է նա: ԵԽԽՎ պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ Արմեն Հարությունյանն ընտրվել է ինը տարի ժամկետով և պաշտոնը կստանձնի ոչ ուշ, քան ընտրվելուց հետո 3 ամսվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության կողմից ՄԻԵԴ-­ում դատավորի պաշտոնում առաջադրվել էին 3 թեկնածուներ՝ Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Լիանա Հակոբյանը։ ԵԽԽՎ՝ դատավորների ընտրության հանձնաժողովը, որի կազմում է հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը, երաշխավորել էր Արմեն Հարությունյանի թեկնածությունը, ով փոքր առավելություն էր ունեցել Լիանա Հակոբյանի նկատմամբ։

Scroll Up