Քըրք Քըրքորյանի հուղարկավորությանը սահմանափակ թվով մարդիկ են մասնակցելու

Հայտնի գործարար ու բարեգործ Քըրք Քըրքորյանի հուղարկավորությունը միայն ընտանիքի անդամների համար է լինելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը: Նա նշեց, որ հոգեհանգստի տեղը եւ ժամը չգիտի:

Քըքր Քըրքորյանի մերձավոր շրջապատից էլ NEWS.am-ին հայտնի դարձավ, որ սահմանափակ թվով մարդիկ են մասնակցելու հայտնի գործարարի թաղմանը, հիմնականում հրավիրելով են մասնակցելու: Մեզ փոխանցեցին նաեւ, որ հոգեհանգստի եւ հուղարկավորության տեղը եւ ժամը հստակ հայտնի կդառնա վաղը: Առայժմ հայտնի չէ՝ Հայաստանից ովքեր կմեկնեն հուղարկավորությանը, հնարավոր է՝ ոչ ոք էլ չմեկնի, կամ այնտեղ արարողություններին մասնակցի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Քըրք Քըրքորյանը մահացել է հունիսի 16-ին 98 տարեկան հասակում։

Scroll Up