Սիրուշոն՝ 9 ոչ ամերիկյան լավագույն արտիստների շարքում
«Քարդաշյանները միակ հայտնի հայերը չեն»,-գրում է mic.com-ը` տեղեկացնելով, որ Սիրուշոն փոփ-աստղ է Հայաստանից, ով իր առաջին մրցանակը ստացել է 9 տարեկանում եւ աշխարհին ներկայացնում է հայկական երաժշտությունն ու մշակույթը: Այս մասին գրում է Bravo.am-ը:
Կայքը ներկայացրել է աշխարհի 9 ոչ ամերիկյան լավագույն արտիստներին, որոնք ամերիկացիների շրջանում այնքան էլ հայտնի չեն: Սիրուշոյին անդրադառնալիս mic.com-ը նշել է, որ նա առաջին կինն է, ով Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: