Մարսելում կկայանա Հայաստանին նվիրված «Ծիրանի ծաղիկ» ցուցահանդես

Երեք օր շարունակ Մարսելում կցուցադրվեն հայ դասական եւ արդի նկարիչների մի քանի տասնյակ ստեղծագործություններ, որոնք ֆրանսիացի այցելուին կպատմեն Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին:

Nouvelles d’Arménie-ի փոխանցմամբ՝ «Ծիրանի ծաղիկ» անվանված ցուցահանդեսի մեկնարկը հունիսի 19-ին է: Կցուցադրվեն Լեւոն Թութունջյանի, Երվանդ Քոչարի, Մարիտիրոս Սարյանի, Արշիլ Գորկու, Վարդգես Սուրենյանցի ստեղծագործությունները: Ցուցահանդեսի նախաձեռնողը «Բարձր Արվեստ» կենտրոնն է, որը նախորդ տարի «Արտ Մոնակո 2014»  ցուցահանդեսի ժամանակ արժանացել է ամենաբարձր մրցանակին:

Ցուցահանդեսի կայացմանն աջակցել են ՀՀ սփյուռքի նախարարություն ու «Marseille Provence 2015 Armenia» ասոցիացիան: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի 21-ը:

Scroll Up