Հայ-հունական գեղարվեստական երեկո Աթենքում

Հունիսի 7-ին Հայ-Հունական ուսումնասիրությունների կենտրոնը Աթենքում  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հունաստանի իշխող «Սիրիզա» կուսակցության մաս կազմող «Ձախ ուղղի» շարժման կենտրոնի սրահում կազմակերպել էր գեղարվեստական երեկո: Այս մասին «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Աթենքի «Հայաստան» լրատվացանցը:

Երեկոյին հատուկ ոգևորություն հաղորդեցին հայկական և հունական (պոնտական, փոքր ասիական և կիպրական) հեքիաթներն ու երգերը:

«Մենք այսօր մեր զոհերի լռած շուրթերի և համրացած լեզուների ձայնն ենք, երբ շարունակում ենք նրանց կիսատ մնացած երգերը և չամբողջացրած հեքիաթները»,- ընդգծեց երեկոյի բանախոս պրն. Յորղոս Վենեցանոսը:

«Դլե Յաման» և «Մախմուր աղջիկ» հայկական և «Լալիոթակիա» հունական, զմյուռնիական ու «Էխե յա, փանայա» պոլսական երգերը, մաս էին կազմում մոտ մեկ տասնյակ երգերի ցուցակին:

Գեղարվեստական երեկոյի ծրագրին իրենց մասնակցությունը ուեցան Էլենի Քասեսյանը, Միմա Քասեսյանը, Սուսաննա Տեր-Սահակյանը, Մկրտիչ Պողոսյանը և Հայկ Գասարճյանը:

02 03 04

Scroll Up