Ախալքալաքում ճանապարհների վերանորոգման համար հարկավոր է 3 միլիոնից ավելի լարի

Ախալքալաքում ընթանում են 22 փողոցների եւ կոյուղիների վերանորոգում աշխատանքներ: Շինարարական աշխատանքներին  ներկա գտնվեցին նահանգապետ Ակակի Մաճուտաձեն եւ Ախալքալաքի շրջանի ղեկավարությունը, գրում է Akhaltskha.net-ը:

Նախագիծը իրականացնում են ՍՊԸ «Առալի»-ն եւ ՍՊԸ « Ֆրի նեստատե»-ն: Այս նախագիծը ավարտվելու է կարճ ժամանակում, որի իրականացման համար տեղի բյուջեից հատկացվելու է 3 միլիոն 70 000 լարի: Աշխատանքների ավարտին վերանորոգված ճանապարհներից օգտվելու են Ախալքալաքիի մոտ 11 000 բնակիչներ:

Scroll Up