Երեւանում կմեկնարկի Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հաձնախմբի ժողովը

Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովը կայանալու է Երեւանում, 2015թ. հունիսի 8-9, որտեղ կքննարվկեն մի շարք խնդիրներ, ներառյալ՝ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման եւ հակամարտությունների կարգավորման հարցերը։

ՀՅԴ մամուլի դիվանի փոխանցմամբ` ՀՅԴ կողմից հյուրընկալվող Հանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանից սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից, Խազախստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հունգարիայից եւ Ղրղզստանից։

Այս ժողովի օրակարգի վրա են՝ 1) Տարածաշրջանի երկրներից հակիրճ զեկույցներ. 2) Տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանք. 3) Տարածաշրջանում ժողովրդավարության եւ նրա կառույցների զարգացման ապահովում եւ ամրապնդում. 4) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ Ծովի երկրներում սոցիալ դեմոկրատական առաջնահերթություններ։

Առաջին նիստը սկսվելու է երկուշաբթի, հունիսի 8-ին, ժամը 10-ին, Էրեբունի բիզնես կենտրոնում (9րդ հարկ, Էրեբունի դահլիճ) եւ ավարտվելու է երեքշաբթի, հունիսի 9-ին, ժամը 13։00-ին։ Հանձնախմբի համանախագահներն են ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը եւ Հունգարիայից Ալեքսանդրա Դոբոլիին։

Ժողովի աշխատանքների ավարտից հետո, հունիսի 9-ին, ժամը 13։00-ին Էրեբունի բիզնես կենտրոնում (9րդ հարկ, Էրեբունի դահլիճ), ներկայացնելու համար հանձնախմբի ժողովի եզրակացությունները։

ԶԼՄ-ները հրավիրվում են բացման նիստին եւ եզրափակիչ մամուլի ասուլիսին։

Նշենք, որ այս հանձնաժողովը Երեւանում առաջին անգամ ժողով է գումարել 2010թ. հունիսին, իսկ Բաքվում՝ 2010թ. հոկտեմբերին, որին մասնակցեցին ՀՅԴ ներկայացուցիչներ։

Սոցինտերնը սոցիալ դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց է, որը համախմբում է 170 կուսակցություններ եւ կազմակերպություններ բոլոր մայր ցամաքներից։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը 1996թ. սեպտեմբերին նորից դարձավ Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ, որին կուսակցությունը առաջին անգամ անդամագրվել էր 1907թ.: 2003թ. ՀՅԴ-ն դարձավ Սոցինտերնի լիիրավ անդամ` դառնալով ԱՊՀ երկրներում առաջին կուսակցությունը, որն ուներ այդ կարգավիճակը: Սոցինտերնում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը Սոցինտերնի փոխնախագահ է:

ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունը` ՀԵԴ-ն, Երիտասարդ Սոցիալիստների Միջազգային Միության անդամ է եւ մայիսի Երեւանում հյուրընկալեց միության խորհուրդի նիստը, որին մասնակցեցին ավելի քան 60 երկրներից պատվիրակներ:

Scroll Up