Նալբանդյան. Վերահաստատում եմ Բրազիլիայի սենատի կողմից ընդունված` Ցեղապանության մասին որոշումը
«Վերահաստատում եմ Բրազիլիայի սենատի կողմից ընդունված որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Վերջնական որոշումը հրապարակվել է նախօրեին, տեղադրված է սենատի պաշտոնական կայքում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է Panorama.am-ը:
Նախարարը նշել է, որ Հայաստանը ողջունում Բրազիլիայի սենատի կողմից ընդունված որոշումը. «Կարևոր քայլ է՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»:
ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: