Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը հանվել Է Sotheby’s-­ի աճուրդից

Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը վաճառողի խնդրանքով հանվել Է Մեծ Բրիտանիայում անցկացվող աճուրդից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Sotheby’s աճուրդների տան՝ վաճառքների հետ կապված համաշխարհային հաղորդակցումների բաժնի ղեկավար Մեթյու Վեյմանը:

«Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը՝ թիվ 23 լոտը, Sotheby’s­ի՝ ռուսական կերպարվեստի ստեղծագործությունների վաճառքից հանվել Է սեփականատիրոջ խնդրանքով»,­ասել Է նա: Ավելի վաղ ՌԴ ՆԳ նախարարության ներկայացուցիչ Ելենա Ալեքսեեւան հայտնել էր, որ ռուսական Ինտերպոլը պահանջել է Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններից Հովհաննես Այվազովսկու հափշտակված նկարը հանել աճուրդից: Ալեքսեեւայի խոսքով՝ «Երեկոն Կահիրեում» կտավը 1997 թվականին հափշտակվել է մասնավոր հավաքածուից: «Երեկոն Կահիրեում» կտավը խոստանում էր դառնալ աճուրդի ամենաթանկարժեք գործերից մեկը: Դրա նախնական արժեքը գնահատվում է 1,5­2 մլն ֆունտ ստեռլինգ:

Այն չԷր ցուցադրվում 1950 թվականից՝ այն ժամանակվանից, երբ ցուցադրվեց Տրետյակովյան պատկերասրահում: 1940-­ական թվականներին այդ գործը, ըստ ԶԼՄ­ների տվյալների, պատկանել է Իվան Նոսենկոյի՝ ԽՍՀՄ­ի տրանսպորտային մեքենաշինության նախարարի, իսկ այնուհետեւ ԽՍՀՄ-­ի նավաշինական արդյունաբերության ժողովրդական կոմիսարի ընտանիքին:

Scroll Up