Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը հանվել Է Sotheby’s-ի աճուրդից

Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը վաճառողի խնդրանքով հանվել Է Մեծ Բրիտանիայում անցկացվող աճուրդից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Sotheby’s աճուրդների տան՝ վաճառքների հետ կապված համաշխարհային հաղորդակցումների բաժնի ղեկավար Մեթյու Վեյմանը:
«Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը՝ թիվ 23 լոտը, Sotheby’sի՝ ռուսական կերպարվեստի ստեղծագործությունների վաճառքից հանվել Է սեփականատիրոջ խնդրանքով»,ասել Է նա: Ավելի վաղ ՌԴ ՆԳ նախարարության ներկայացուցիչ Ելենա Ալեքսեեւան հայտնել էր, որ ռուսական Ինտերպոլը պահանջել է Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններից Հովհաննես Այվազովսկու հափշտակված նկարը հանել աճուրդից: Ալեքսեեւայի խոսքով՝ «Երեկոն Կահիրեում» կտավը 1997 թվականին հափշտակվել է մասնավոր հավաքածուից: «Երեկոն Կահիրեում» կտավը խոստանում էր դառնալ աճուրդի ամենաթանկարժեք գործերից մեկը: Դրա նախնական արժեքը գնահատվում է 1,52 մլն ֆունտ ստեռլինգ:
Այն չԷր ցուցադրվում 1950 թվականից՝ այն ժամանակվանից, երբ ցուցադրվեց Տրետյակովյան պատկերասրահում: 1940-ական թվականներին այդ գործը, ըստ ԶԼՄների տվյալների, պատկանել է Իվան Նոսենկոյի՝ ԽՍՀՄի տրանսպորտային մեքենաշինության նախարարի, իսկ այնուհետեւ ԽՍՀՄ-ի նավաշինական արդյունաբերության ժողովրդական կոմիսարի ընտանիքին: