Հանրապետության տոնի առթիվ ՀՀ Նախագահի պարգևներ են ստացել 12 սփյուռքահայ գործիչներ

Նախագահի հրամանագրերով՝ Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև Հայոց բանակի մի խումբ զինծառայողների:

Պարգևատրվածների ցանկում են նաև 13 սփյուռքահայ գործիչներ.

Ռոզի   ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Ռոզի ԱՐՄԵՆ) երգչուհի (ՖՐԱՆՍԻԱ)-Պատվո շքանշան

Վահե ՋԱԶՄԱԴԱՐՅԱՆ «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (ՖՐԱՆՍԻԱ)-«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Արաքս  ՄԱՆՍՈՒՐՅԱՆ երգչուհի (ԱՎՍՏՐԱԼԻԱ)-«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Վարուժան ԻՍԿԵՆԴԵՐՅԱՆ Ավստրալիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (ԱՎՍՏՐԱԼԻԱ) –Մխիթար Գոշի մեդալ

Ռոբերտ  ԵՆԳԻԲԱՐՅԱՆ Մոսկվայի կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ՌԴ) – Մխիթար Գոշի մեդալ

Ավետիս ՄԱՏԻԿՅԱՆ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ (ՖՐԱՆՍԻԱ)- Մխիթար Հերացու մեդալ

Սարգիս   ԿԻՐԱԿՈՍՅԱՆ բանաստեղծ  (ԼԻԲԱՆԱՆ) Մովսես Խորենացու մեդալ

Դանիել   ՀԵՋԻՆՅԱ­Ն նկարիչ  (ԱՄՆ)- Մովսես Խորենացու մեդալ

Սեդա  ԳԱԼՈՅԱՆ Մոսկվայի Լազարյան եղբայրների անվան թիվ 2042 հան­րա­կրթական դպրոցի տնօրեն  (ՌԴ) –Մովսես Խորենացու մեդալ

Նաբիլ ԹՈՒՄԵ հասարակական-մշակութային գործիչ, գրող   (ՍԻՐԻԱ)-Երախտագիտության մեդալ

Ժիրայր ՆԻՇԱՆՅԱՆ «Ժիրայր Նիշանյան» հիմնադրամի նախագահ   (ԱՄՆ)- Երախտագիտության մեդալ

Վաղարշակ ՍԱՐԳՍՅԱՆ «Պերմի հայկական մշա­կու­թային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ  (ՌԴ)- Երախտագիտության մեդալ

Scroll Up