Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 34-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։

 armsport.am-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի առաջնության պաշտոնական կայքում անցկացված հարցման ընթացքում 26-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 64 տոկոսը։ Երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի օգտին են քվեարկել 23 տոկոսը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Շտուտգարտի» հարձակվող Դանիել Գինչժեկը՝ 13։

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի վերջին տուրում «Բորուսիան» 3։2 հաշվով հաղթել էր Բրեմենի «Վերդերին», իսկ Մխիթարյանը դարձել էր հաղթական գոլի հեղինակ։

Scroll Up