Հրապարակվեց Բաքու՝ Եվրոպական 1-ին խաղերին մեկնող ՀՀ մարզիկների կազմը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/baku-games.jpg)
Հայաստանը կմասնակցի Բաքվի առաջին Եվրոպական խաղերի բացման պաշտոնական արարողությանը, իսկ դրոշակակիրը կլինի ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
«Բացման արարողությանը մենք մասնակցելու ենք և դրոշն էլ ես կտանեմ, իսկ թե ով կլինի ինձ հետ դեռ կորոշվի: Բաքու գնում ենք հաջող մասնակցելու համար, և յուրաքանչյուր մեդալ մեզ համար հաղթական կլինի: Յուրաքանչյուր մարզիկ, ով որոշել է մանսակցել այս խաղերին, արդեն հերոս է: Լավ արդյունքներ գրանցելու բոլոր նախադրայկները կան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտողար Հրաչյա Ռոստոմյանը:
Անվտանգության երաշխիքները ստացվել են երկու կազմակերպությունից` Միջազգային օլիմպիական կոմիտեից և Եվրոպական օլիմպիական կոմիտեից ու Ադրբեջանի իշխանության կողմից: «Որոշումը միայն մարզական է, այստեղ քաղաքականությունը կապ չունի: Այս խաղերը Բաքվի սեփականությունը չեն: Մեկուսանալ սպորատային կարևորագույն իրադարձություններից մեկից, պետք չէ»,-ասաց Ռոստոմյանը: Այս մրցաշարին չմասնակցելը կարող էր հայ մարզիկներին զրկել այլ մրցաշարերի մասնակցությունից:
Մասնակցության նյութատեխնիկական բազան ամբողջովին ապահովված է: Եվ չնայած Բաքուն հայտարարել էր, որ բոլոր մասնակիցների ֆինանասական ծախսերը վերցնում է իր վրա, Հայաստանը հրաժարվեց դրանից: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կֆինանսավորի հայ մարզիկների մասնակցությունը:
Խոսելով մարզիկների ծնողների մասին` Ռոստոմյանը փաստեց, որ անձամբ չի խոսել, բայց ծնողների կողմից մի բացասական արձագանք չի լսել: «Մեզ համար Բաքվի խաղերում ընդունելի չէ օլիմպիական կարգախոսը` կարևորը մասնակցությունն է»,-ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը: Ռոստոմյանը շեշտեց, եթե հարցեր են առաջանում այն մարզիկների մասին, ովքեր որոշել են չմասնակցել, օրինակ, Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, ապա պետք է դիմել հենց նրանց: «Իսկ ինչ վերաբերվում է Միհրան Հարությունյանին, ապա նա մեր ազգային Օլիմպիական թիմի լիարժեք անդամն է, ինչպես բոլորը»,-առանձնացրեց նա:
Բաքվի խաղերում Հայաստանը կներկայացնող մարզիներից նրանք, ովքեր կնվաճեն առաջին հորիզոնականը ստանան 50 հազար ԱՄՆ դոլար, երկրորդ տեղը` 30 հազար, իսկ երրորդ տեղը` 20 հազար դոլար: Իսկ մարզիչներին կհատկացվի այդ ամենի 50 տոկոսը: Առաջին խումբը կմեկնի հունիսի 10-ին: Իսկ ընդհանուր պատվիրակություն կլինի 53 անդամ:
Եվրոպական 1-ին խաղերի մեկնող ՀՀ մարզիկների կազմը հետևյալն է.
Արման Երեմյան – թեքվանդո.
Հրաչիկ Բաբայան -հրաձգություն
Տիգրան Կիրակոսյան-սամբո
Աշոտ Դանիելյան,-սամբո
Սոսե Բալասանյան –սամբո
Հովհաննես Դավթյան- ձյուդո
Դավիթ Նիկողոսյան- ձյուդո
Ժաննա Ստանկևիչ –ձյուդո
Արտյոմ Ալեքսանյան- բռնցքամարտ
Նարեկ Աբգարյան -բռնցքամարտ
Արամ Ավագյան –բռնցքամարտ
Սամվել Բարսեղան –բռնցքամարտ
Հովհաննես Բաչկով –բռնցքամարտ
Նիկոլ Արությունով –բռնցքամարտ
Գարիկ Բարսեղյան –ազատ ըմբշամարտ
Դևիդ Սաֆարյան –ազատ ըմբշամարտ
Մուսա Մուրթազալիև -ազատ ըմբշամարտ
Լևան Բերիանիձե -ազատ ըմբշամարտ
Գրիգոր Գրիգորյան- ազատ ըմբշամարտ
Վոլոդյա Ֆրանգուլյան –ազատ ըմբշամարտ
Ռոման Ամոյան – հունահռոմեական ըմբշամարտ
Կարապետ Չալյան – հունահռոմեական ըմբշամարտ
Մաքսիմ Մանուկյան – հունահռոմեական ըմբշամարտ
Միհրան Հարությունյան – հունահռոմեական ըմբշամարտ