Հայաստանը Պաքուի Խաղերուն Պիտի Ներկայացնեն Սամպոյի Երեք Եւ Թեքուանտոյի Մէկ Մարզիկներ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/baku-games.jpg)
Հայաստանը Պաքուի Եւրոպական խաղերուն սամպօ մարզաձեւին մէջ պիտի ներկայանայ երեք մարզիկներով: Պաքուի խաղերուն պիտի ներկայանան Տիգրան Կիրակոսեանը, Աշոտ Դանիէլեանը եւ Սօսէ Բալասանեանը: Իսկ թեքուանտոյի մարզաձեւին մէջ Հայաստանը պիտի ներկայացնէ մէկ մարզիկ` Արման Երեմեանը: Այս մասին կը հաղորդէ «Արմէնփրես»-ը:
Առաջին Եւրոպական խաղերը տեղի պիտի ունենան Պաքուի մէջ 2015 թուականի Յունիս 12-28-ը: Հայաստանը այդ խաղերուն պիտի ներկայանայ 6 մարզաձեւով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամպօ, ճիւտօ, թեքուանտօ, հրաձգութիւն: Բռնցքամարտի մէջ Հայաստանը պիտի ներկայացնեն 6 մարզիկներ` Արտեոմ Ալեքսանեան (49 ք.), Նարեկ Աբգարեան (52 ք.), Արամ Աւագեանը (56 ք.), Սամուէլ Բարսեղեան (60 ք.), Յովհաննէս Բաչկով (64 ք.), Նիկոլ Յարութիւնով (81 ք.): Ճիւտոյի մէջ` 3 մարզիկներ` 60 ք. ծանրութեան կարգին մէջ Յովհաննէս Դաւթեան, 73 ք.՝ Դաւիթ Նիկոսղոսեան եւ 52 ք.՝ Ժաննա Ստանկեւիչ: Հրաձգութեան մէջ՝ 2 մարզիկ` Հրաչիկ Բաբայեան, Նորայր Առաքելեան:
Յունահռոմէական ոճի ըմբշամարտին 4 մարզիկ` Ռոման Ամոյեան (55 ք), Միհրան Յարութիւնեան (66 ք.), Կարապետ Չալեան (75 ք.) եւ Մաքսիմ Մանուկեան (85 ք.): Ազատ ոճայիններ` 6 մարզիկ` Գարիկ Բարսեղեան (57 ք.), Վոլոտիա Ֆրանգուլեան (61 ք.), Դաւիթ Սաֆարեան (65 ք.), Գրիգոր Գրիգորեան (74 ք.), Մուրսայ Մուրթազալիեւ (86 ք.), Լեւան Բերեանիձէն (125ք.):