Հայկական տարազների ցուցադրությունը մեկ հարկի տակ է համախմբել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքին
Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայկական տարազների ցուցադրում, որը համատեղ կազմակերպել էին Երևանի «Տերյան» մշակութային կենտրոնը և քաղաքի հայկական համայնքը:
Սանկտ Պետերբուրգից «Արմենպրես»–ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցադրման ներկայացված տղամարդու և կանանց ազգային ոճով ձևավորված զգեստները պատրաստել են կենտրոնի շնորհալի դերձակներն ու մոդելավորողները: «Ազգագրականտեսակետից մեր ներկայացրած տարազները ունեն նաև ճանաչողական նշանակություն և համարվումեն ազգային արժեք: Մեր գործունեության ընթացքում մենք այցելում ենք թանգարաններ,ուսումնասիրում ենք հագուստների թանգարանային նմուշները և դրանք մեր լաբորատորիայումմոդելավորում ու վերարտադրում ենք: Բացի այդ, մենք ընդունում ենք պատվերներ: Մերպատվիրատուներն ազգային պարարվեստը ներկայացնող համույթներն են, թատրոնները, անհատկատարողները, ռեժիսորները, անգամ հարսնացուները և այլք»,-ասաց «Տերյան» մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Թագուհի Սիմավորյանը:
Դրանք հիմնականում փոխառնված են Արևմտյան Հայաստանի Վասպուրականի շրջանի Վան, Էրզրում, ինչպես նաև Խարբերդի, Սասունի, Բիթլիսի, Ալեքսանդրոպոլի բնակիչների հագուստներից և ուշադրություն են գրավում իրենց բազմազանությամբ, զարդանախշերի բազմերանգությամբ ու տեղի կոլորիտի գունեղությամբ: Տարազների ցուցադրման շնորհիվ ներկաները պատկերացում կազմեցին Արևմտյան Հայաստանի բնակիչների կրած հագուստների մասին: