Դավութօղլուն մեղադրել է քրդամետ կուսկացությանը հայկական սփյուռքի հետ «առևտուր անելու» մեջ
Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Իզմիրում թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշին քննադատել է Հայոց ցեղասպանությունն ընդունելու և դրանում նաև քուրդ ժողովրդի ունեցած պատասխանատվության մասին հայտարարություններ անելու համար, գրում է ermenihaber.am-ը:
Դավութօղլուն, հեռուստաէկրաններից դիմելով քուրդ ժողովրդին, ասել է. «Ինչ՞ու է Դեմիրթաշը հայտարարում, որ պաշտպանում է Հայոց ցեղասպանության թեման այն պահին, երբ դեռ ընթացքի մեջ է հաշտության գործընթացը (թուրք-քրդական-EH): Եվ Հայոց ցեղասպանության հարցում բացեիբաց Թուրքիային դատապարտող հայտարարություններ անում: Ըստ էության ամբողջովին մեր դեմ ուղղված արշավ է իրականացնում:
Դեմիրթաշը նույնիսկ ասում է, որ այդ հարցում քրդերի պատասխանատվության բաժինն էլ կա և քուրդ ժողովրդի անունից ներողություն խնդրում:
Հիմա դիմում եմ մեր քուրդ եղբայրներին. «Արդյո՞ք կարող է ձեզ ներկայացնել մեկը, ով ձեր հանդեպ մեղադրանքներով է հանդես գալիս»:
Թուրքիայի վարչապետը Դեմիրթաշին մեղադրել է նաև արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպելու հետո հաշտության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ: Դավութօղլուն կարծիքով Դեմիրթաշը պետք է քուրդ ժողովրդին բացատրություն տա, թե հայկական սփյուռքի հետ ինչ սակարկումների մեջ է մտել: