«Արարատ». ֆիլմ Եգիպտոսում ապրող հայերի կյանքի մասին
«Հայերն այսօրը» տեղեկացնում է, որ եգիպտական Էլ Հադաս կայք-էջում Մուհամմեդ Աշրաֆ Հիլմին գրում է.
– Ալ-Կահիրե համալսարանի տեղեկատվական բաժնի մի խումբ երիտասարդներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված վավերագրական ֆիլմ են նկարահանել, որը նաև նրանց ավարտական աշխատանքն է:
Խմբի անդամներից Իսրաա Իսամը, խոսելով ֆիլմի մասին, ասել է, որ ֆիլմը լույս է սփռելու Եգիպտոսում ապրող հայերի կյանքի վրա: Ֆիլմը պատմական համառոտ ակնարկով ներկայացնելու է, թե ինչ պատճառներով են հայերը Եգիպտոս հասել, ինչպես նաև պարունակելու է Օսմանյան կայսրության կողմից հայերի բնաջնջման մասին տեսարաններ:
Ֆիլմը կոչվում է «Արարատ», քանի որ այդ լեռը հանդիսանում է հայ ժողովրդի հոգևոր տունը, ապաստանը, պատսպարանը և ազգային խորհրդանիշը: