Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ հակամարտության հարցում նոր մեթոդներ պետք է կիրառեն. Յոհաննես Հան

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նոր մեթոդներ կիրառեն Լեռնային Ղարաբաղի հակաարտությունը լուծելու համար, գրում է Tert.am-ը:
Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Ռիգայում հայտնել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն ունի բավական վաղուց: ԵՄ-ն փորձում է անել հնարավորը հակամարտության լուծման համար: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նոր մեթոդներ օգտագործեն դրա լուծման համար: Լավ օրինակ են Բալկանները, որտեղ մենք տեսանք միջսահմանային համագործակցություն: Գուցե նման համագործակցություն հնարավոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ նախագիծն առաջին հերթին կարևոր է երկրների միջև վստահության կառուցման համար:
Առաջիկա տարիներին մենք մտադիր ենք Հարավային Կովկասում զարգացնել միջսահմանային համագործակցությունը»,-ասել է նա: