Սիրիայում ՌԴ դեսպանատունը ականանետային հարձակման է ենթարկվել

Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան շինությունը մայիսի 19-ին ականանետային հարձակման է ենթարկվել։ Այս մասին ըստ News.am-ի՝ տեղեկացնում է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։ Նրա խոսքով՝ ականներից մեկը պայթել է դիվանագիտական ներկայացուցչության մուտքից 15 մ հեռավորության վրա, մյուսը ծակել է պատը եւ ընկել դեսպանատան ծառայողական շինության աշխատասենյակը։

Դեսպանատան աշխատակիցները չեն տուժել, շինությանը հասցվել է նյութական վնաս։

Ռուսաստանի ԱԳՆ-ն կատարվածը որակել է որպես իր դիվանագիտական  ներկայացուցչության դեմ կազմակերպված ահաբեկչություն։

ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան վրա կատարված հարձակումը։

Scroll Up