Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և արաբական հեռուստաալիքները

«Հայերն Այսօր»-ի տեղեկացմամբ՝  www.alhayat.com  կայքէջում Հուշնեք Աուսին գրում է.

– Մեծ լսարան ունեցող արաբական  լրատվամիջոցներից երկու ամենահռչակավոր լրատվական ալիքները` «ԱլԱրաբիա»-ն և «Ալ Ջազիրա»-ն անտեսեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկները: Ցեղասպանությունորը կատարվեց Օսմանյան պետության կողմից 1915-1918 թվականներին, որին զոհ գնացին 1,5 միլիոն հայեր ու հազարավոր այլ քրիստոնյաներ` արամեացիներասորիներինչպես նաև հույներ և քրդեր:

Ամենամասսայական արաբական կայքէջերը լրատվական տեղեկագրերով, հարցազրույցներով և հոդվածներով ուշադրություն դարձրին այս հիշատակին և նրա փոխազդեցության վրաՆրանք ունեցան տարբեր մեկնաբանություններով կարծիքներ, անգամ հակասական. մեկը հայերի կողմից իսկ մյուսը՝ թուրքերիև կամ չեզոք դիրքորոշում:

«ԱլԱրաբիա»-ն ու «ԱլՋազիրա»- ն երբեք չանդրադարձան այս պատմական դաժան իրադարձությանը:  

Այս անտեսման քաղաքականության հետ զուգընթաց՝ Սիրիայի և Լիբանանի հեռուստաալիքները և լրատվամիջոցներըորոնք Թուրքիայի կառավարության դեմ ենքանի որ նա օժանդակում է ընդդիմադիր խմբավորումներինորոնք ջանում են տապալել Ասադի վարչակարգըառիթը օգտակործեցին քննադատելու Թուրքիային ոչ թե ի սեր հայերի, այլ Թուրքիայի կառավարության և նրա նախագահի՝ Էրդողանի հանդեպ ունեցած ատելության համար:

BBC-ի արաբերեն լեզվով հեռուստաալիքը անդրադարձավ Հայաստանում կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկներինմիևնույն ժամանակ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակինորին ներկա էր արքայազն Չարլզը և իր որդին, ինչպես նաև այլ երկրների ղեկավարներորոնց թվում էին ՔաթարիԻսրայելիՆոր Զելանդիայի և Ավստրալիայի ներկայացուցիչները: Այդ պատճառով Ցեղասպանության առիթը լայն տեղ չգրավեց  BBC-ի լրատվական հաղորդումների մեջ: Չմոռանանքոր Անգլիան միչև այսօր չի ճանչել Հայոց ցեղասպանությունը:

France-24-ի արաբերենով հեռարձակվող հեռուստաալիքը BBCի նման համեստ և չեզոք ձև որդեգրեց, չնայած  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկա էր Հայաստանում կազմակերպված ոգեկոչման ձեռնարկներին և ելույթ ունեցավ:

Արաբական արբանյակային հեռուստաալիքներից կարելի է նշել մեկը միայն՝  Sky Newsը, որ հեռարձակեց հավասարակշռված և անկողմնակալ վերլուծականով լուրեր և  հատկապես  «Մոդեն» ծրագրում Դարին ԱլՀիլվայի պատրաստած տեղեկագիրը և «ԱլԱհրամ» ռազմավարական ուսումնասիրության կենտրոնի մասնագետ Մուհամմադ Աբդուլ Քադիրի հետ արժեքավոր հարցազրույցը:

Այնուամենայնիվ, հասկանալի է «ԱլՋազիրա»-ի անտարբերությունը թուրքքաթարական ռազմավարական հարաբերությունների առումով և Քաթարի Ամիրի ներկայությունը Գալիպոլիի ձեռնարկին: Սակայն անհասկնալի է «ԱլԱրաբիա«-ի անտարբերությունը, անգամ եթե նա զբաղված է Եմենի կռիվների հաղորդագրությամբ:

 

 

 

 

Scroll Up