Անմոռուկը՝ Ամերիկա մայրցամաքի առաջնությունում

Այս օրերին աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ուրուգվայի մայրաքաղաքում ընթանում է շախմատի Ամերիկա մայրցամաքի առաջնությունը, որին մասնակցող 13 երկրների 153 ներկայացուցիչների մեջ են նաև Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ երկու ընտանիքների ժառանգներ՝ Բրազիլիան ներկայացնող գրոսմայստեր Գրիգոր Սևագ Մխիթարյանը և ուրուգվայցի Արամ Չամլյանը, գրում է Aravot.am–ը:
Առաջնության պաշտոնական կայքէջը ֆոտո ռեպորտաժների մեջ հրապարակել է նաև մի լուսանկար, որտեղ պատկերված է Մոնտեվիդեոյի փողոցներից մեկում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված Անմոռուկի խորհրդանշանով պաստառը: