Քեսաբում իրավիճակը հանգիստ է

Հայաշատ Քեասբում իրավիճակը հանգիստ է, կյանքն ընթանում է բնականոն հունով, առանց միջադեպերի: Այս մասին «Արմենպրես»­ի հետ զրույցում նշեց Սիրիահայության շտապ օգնության և վերականգնման Քեսաբի գործադիր մարմնի անդամ և Քեսաբի հայ համայնքի մամուլի խոսնակ Կարո Մանճիկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ եղանակային անբարենպաստ պայմանների, կարկուտ տեղալու պատճառով ծառերը վնասվել են, և բերքը քչացել է: «Այդուհանդերձ, չենք վհատվում: Եթե խաղաղություն լինի, ամեն ինչ իր լուծումը կստանա»­ ընդգծեց նա:

Ավելի վաղ «Արմենպրես»­ի հետ զրույցում նա տեղեկացրել էր, որ թուրքական սպառնալիքն առկա է ամեն օր: Մանճիկյանի խոսքով՝ Էրդողանի վարչակարգն իր դավադրությամբ իրենց համար մշտապես սպառնալիք կհամարվի այնքան ժամանակ, մինչև նրանք բացահայտ հայտարարեն, որ Սիրիայում և նաև Քեսաբում վերջ են դնում ոտնձգություններին:

Scroll Up