Իսպանիայի Սենատը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսպանիայի Սենատը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, տեղեկացնում է Արցախպրեսը:
Այն մայիսի 4-ին Սենատի դիտարկմանն է ներկայացրել Կատալոնիայում գործող Entesa քաղաքական խումբը:
Օրինագծի օգտին քվեարկել է 14 պատգամավոր, դեմ` 130 պատգամավոր: Ձեռնպահ է մնացել 68 պատգամավոր: Օրինագծին դեմ է արտահայտվել միայն իշխող Ժողովրդավարական կուսակցությունը, իսկ ընդդիմադիր կուսակցությունները հիմնականում ձեռնպահ է մնացել: Օրինագծին կողմ են քվեարկել բասկերը: