Մարսելում «100-րդ տարելիցի խաչքար» կբացվի

Հունիսի 13-ին Մարսելում հայկական հուշարձան է բացվելու՝ «100-րդ տարելիցի խաչքար»:

«Nouvelles d’Arménie» պարբերականի փոխանցմամբ՝ հուշարձանը բացվելու է Մարսելի 5-րդ շրջանի Սիդի-Բրահիմ պուրակում:

Մարսելի 4-րդ եւ 5-րդ շրջանների փոխքաղաքապետ Արթուր Հովհաննիսյանը, Բուշ դյու Ռոնից սենատոր, Մարսելի 4-րդ եւ 5-րդ շրջանների քաղաքապետ Բրունո Ժիլը քաղաքապետարանի աշխատակազմի հետ մասնակցելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այդ խորհրդանշական միջոցառմանը: Խաչքարի տեղադրումը ֆինանսավորվել է մասնավոր նվիրատվությունների հաշվին:

«Դա հուշարձան է՝ նվիրված ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերին, այլեւ արեւելյան քրիստոնյաներին, որոնք սարսափելի փորձությունների միջով են անցնում: Մենք ամիսներ շարունակ հետեւում ենք Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի քրիստոնյաների ողբերգական ճակատագրին, որոնց հետապնդում են իրենց իսկ երկրներում եւ իրենց տներից վռնդվում «Իսլամական պետության» զինյալների կողմից»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

 

Scroll Up