Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության Ավստրալիայի մասնաճյուղի ատենապետ Հայկ Լեփեջյանին

Հուլիսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) Ավստրալիայի մասնաճյուղի ատենապետ, «Սփյուռք-Հայրենիք» համագաղութային մարմնի անդամ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղի անդամ Հայկ Լեփեջյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայապահպանության, համայնքին առնչվող հարցեր, ինչպես նաև Ավստրալիայի հայ համայնքի կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության 2013-2014թթ. ծրագրի իրականացման հետ կապված խնդիրները: Երկուստեք կարևորվեց ծրագրի շրջանակներում նախատեսված` Ավստրալիայի հայ համայնքում հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման կազմակերպումը:

Scroll Up