Կնեսետի նախագահը կոչ է արել վերանայել Ցեղասպանության հարցում Իսրայելի դիրքորոշումը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/0127.jpg)
Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնը կոչ է արել վերանայել Իսրայելի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում՝ տեղի ունեցած սպանությունները մարդկության դեմ գնահատելով «բարոյական բիծ»:
«Պատմությունը չի կարող փոխվել: Դիվանագիտությունն այլևս չի կարող ստվերել աղետը», ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Jerusalem Post-ը, Կնեսետում ունեցած ելույթի ժամանակ նշել է Էդելշտեյնը: Կնեսետի նախագահի խոսքով՝ գաղտնիք չէ, որ Իսրայելը Ցեղասպանության հարցում իր վրա է վերցրել հակասական դիրքորոշում: Էդելշտեյնն այդ դիրքորոշումն անվանել է «շատ անվճռական և շատ զուսպ»: «Որպես հրեա՝ մենք չենք կարող լռել։ Մենք չենք կարող աչք փակել կամ նվազեցնել հայկական ողբերգության չափը», ասել է Կնեսետի նախագահը: