Մայր Աթոռը կարող է Թուրքիայից պահանջել բռնագրավված սեփականությունը (տեսանյութ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/Կաթողիկոս.jpg)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կարող է Մեծին Տանն Կիլիկիո օրինակով Թուրքիայի դեմ Հայոց ցեղասպանության տարիներին բռնագրավված եկեղեցական սեփականության վերադարձման հայց ներկայացնել, այս մասին «Ամերիկայի ձայն»–ին ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Վեհափառ հայրապետը նշել է, որ այս պահին պատմաբաններն ու իրավաբանները հայցի հիմնավորման վրա են աշխատում։